• Home  
  • Из грязи в князи
- Կարևոր - Հայաստան

Из грязи в князи

ՍՍՀՄ-ի կողմնակից չեմ , բայց այն ժամանակ կար մի կարևոր կրիտերիա առաջ գնալու համար: Ցանկացած բուհ ընդունվող, եթե առաջին տարին չէր ընդունվել, երկրորդ անգամ դիմելու համար անպայման բանվորի 1 տարվա աշխատանքային ստաժ պետք է ունենար:

         Սովետական Միությունը գովերգելու կամ փնովելու ցանկություն չունեմ , խոսքս դրա մասին չի : Այն ժամանակ, սովորական բանվորը չէր կարող միանգամից դառնար գործարանի տնօրեն:  Պետք է լիներ աշղեկ, հետո ցեխի պետ, հետո այդպես կամա կամաց հասներ տնօրենի փաշտոնին: Միանգամից չէր լինում ոչինչ, ինչ որ բանի հասնելու համար պետք էր ճանապարհ անցնել, փորձ ձեռք բերել: 1990 թվականից ամեն ինչ փոխվեց: Բանվորը  դարձավ պաշտոնյա, նստեց պետական ղեկին և սկսեց քանդել: Խոսքս կարգին բանվորների մասին չի: Որովհետև խելացի մարդը հասկանումա, որ գիտելիք չունի, և բարձր պաշտոնի տակ չի մտնի, հետագայում խայտառակվելց խուսափելու համար: Բանվորական կոլեկտիվներում կային ուղղակի պորտաբույծ , ալկաշ մարդիք, որոնց գործից չէին հանում՝ ինչ որ մեկի բարեկամը լինելու համար: Այ նրանք մղվեցին առաջ: Կամազի անլվա վարորդներ, ալկաշ բանվորներ, մանր ու մունր հանցագործներ, գնացին օպերայի հրապարակ բախտ որոնելու: Հավաքագրվեցին որպես ՀՀՇ ականներ ու Լևոն Տեր Պետրոսյանի ընտրվելուց հետո՝ դարձան պաշտոնյաներ: Եվ ավերվեց ամեն ինչ: Գիգանտ գործարանները դարձան թափոն: Եվ այդ նույնը կատարվեց 2018 թվականին: Նարկոմանը, որը ուզում էր ազատականացնել թմրանյութը՝ դարձավ թաղապետ, որի գրպանից հանեցին և կարճեցին այդ գործը, իսկ մյուսը դարձավ պատգամավոր: Խլնքոտ անլվա ղուշբասը պատգամավոր: Սիրելի, չկայացած աներձագը դարձավ պատգամավոր նույնպես: Չկայացած իրավաբանը՝ առողջապահության նախարար: Ինչ որ մականունով կին՝ տամոժնիայի պետ: Եվ այսպես կարելի է մի 2000 պաշտոնյայի անուն գրել: Դրա համար էլ հայտնվել ենք այստեղ: Իսկ Սամվել Կարապետյանի հրավիրած պրոֆեսիոնալներին կոչում ենք՝ շպիոն: Այո, բիոմասաներին պետք են քռչոտ ղուշբասներ, ոչ թե լուրջ կադրեր :

         Այն ժամանակ մարդկանց սովորեցնում էին լավ ապրել , լավ սնվել կամաց կամաց: Որովհետև , եթե 40-50 տարի մարդը սնվել էր 20 կոպեկանոց մակարոնով, միանգամից խավիար կամ մսով բորշ  ուտելուց հետո կգժվեր, նա կդառնար վայրենի, նրա ուղեղը կմթագներ:  Եվ սա կատակ չեմ անում: Նայեք մեր նոր իշխանությունների նկարները տարեց տարի, հիմա արդեն չեն կարողանում քայլեն: Բայց մի բան լավ չեն հասկանում, որ հարուստ չեն լինում գրպանով ու կուշտ փորով: Հարուստ չեն լինում 2000$ ոց պայուսակով:  Հարուստ լինում են աչքով ու գեներով: Ու սրանց փորը ինչքան էլ կուշտ լինի, ոսկոռները դեռ մի երեք սերունդ սոված են մնալու: Դա սրանց DNK –ի մեջա:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.