Երեկ կայացավ Սամվել Կարապետյանի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում: Հրաշալի կազմակերպված էր: Ամեն ինչ տեղը տեղին: Օնլայն դիտում էինք: Ու մեկ էլ հոպ, միտինգին հայտնվում են Շարմազանովն ու Աշոտյանը: Սելֆի են անում, դնում են իրենց սոցցանցերում ու հենց միտինգի ընթացքին զուգահեռ տարածում : Չեմ կարծում բարի նպատակներով, որոհետև իրենք լավ գիտեն, թե ինչքան ատված են ժողովրդի կողմից: ԵՎ բնականաբար Նիկոլի զոմբիներն ու ֆեյքերը սկսեցին լայն թափով տարածել այս վիդեոները: Արմեն Աշոտյանն ու Շարմազանովը լավ գիտեն, որ իրենց ատելով ժողովուրդը կանգնեց Նիկոլի կողքին 2018-ին , որ 2021 թվականին Նիկոլին ձայն տվեց՝ հենց իրենցից զզվելով: «Սրբազան ժարժում»-ը մարեց, որովհետև իրենք հայտնվեցին ժողովրդի մեջ: Դուք այնքան զզվանք էք, որ կպնենք Մեռոնին, Մեռոնը կդառնա լեղի:
Վստահեցնում եմ, Նիոլը երեկ գար Սամվել Կարապետյանի միտինգին այդքան վնաս չէր կարող տալ, ինչքան Աշոտյանն ու Շարմազանովը: Այստեղից ավելի եմ համոզվում, որ Նիկոլի գալը պատահակն չէր: Ամեն ինչ կազմակերպել է Սերժ Սարգսյանը ու տիրություն է անում: Զայրույթիս չափ չկա: Ես նամակ եմ գրելու Սամվել Կարապետյանին ու խնդրեմ, որ նրանց մուտքը մյուս անգամ արգելվի: Պետք է մի անկյունում սարքվի ստենդ, որի վրա լինեն բոլոր մերժվածների նկարները: Իսկ ստենդի վերևում գրվի՝ Աշոտյան՝ ՍԻԿՏԻՐ :
