• Home  
  • Ընտրովի արդարադատություն և կոռուպցիա
- Կարևոր - Հայաստան

Ընտրովի արդարադատություն և կոռուպցիա

2018-ին, երբ Հայաստանում էի, մասնակցում էի Նիկոլ Փաշինյանի միտինգներին: Ինձ մի բան էր պետք՝ արդար դատական համակարգ: Արդարադատությունն է պետության հիմքը: Մի քանի ամիս հետո հասկացա, որ խաբել է, ոչ մի արդարադատւթյուն չի լինելու: Փառք Աստծու շուտ հասկացա և նրան չքվեարկեցի: Այդ մասով մի քիչ հոգիս հանգիստ է: Եվ իմ կասկածները հաստատվեցին, երբ մեյդան եկավ Գագիկ Ջահանգիրյանը:

Արդարադատություն

Այսօր Հայաստանում կա ընտրովի արդարադատություն: Այսինքն, եթե ինձ դեմ էս, դատվում էս, եթե լոյալ էս, խնդիր չունես: Բոլոր քրեական գործերը վերջում դառնում են փուչիկ: Մի թարմ օրինակ: Ես Գագիկ Ծառուկյանի դատապաշտպանը չեմ: Բայց մարդուն մեղադրեցիք աշխարհի մեխքերի մեջ, 6 տարի տարաք դատարան և արդարացրեցիք: Իսկ չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել, մարդու ժամանակն ու նյարդերը վատնելու համար: Ու այսպիսի օրինակներ շատ կան: Պետության վարչապետը համար մեկ ամբիոնից մարդկանց մեղադրում է մեղքերի մեջ, ուղղորդում դատարաններին որ ձերբակալեն, իսկ մարդը արդարացվում է: Ընտրովի արդարադատությունը կոռուպցիայի համար մեկ խթանիչն է: Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող մարդկանց գործերը գնում են նույն դատավորի մոտ: Չե որ Փաշինյանի հրամաններն ու կապրիզները կատարող դատավորները դառնում են արտոնյալ: Կարող են անել ինչ ուզում են: Կոռուպցիան գումար վերցնելն չե, դա ուղղակի կաշառք է: Կոռուպցիան հենց մեկը մյուսի օրինազանցություններն տեսնելն ու լռելն է:
Փաշինյանը խոստանում էր բոլոր կաշառակերներին , պետական հանցագործներին լցնել բերդերը, պողպատե մանդատ էր ուզում: Ժողովուրդը տվեց այդ մանդատը: Արդյունքում մարդասպանը ստանում է տնային կալանք, իսկ մի բառ ասողին տանում են կալանքի: Այո, երբ օրենքները գործում են միմիայն թույլերի, աղքատների ու սեփական կարծիքն արտահայտողների համար, նման երկրները դառնում են տոտալիտար ռեժիմներ: Եվ հիմա մենք գնում ենք այդ ճանապարհով: Եվ Աստված մի արասցե, վերընտրվեն, հայաստանը դառնալու է մի միծ գաղութ:
Բոլորս էլ գիտենք ովքեր են թալանել այս երկիրը: Եվ նրանց ձերբակալում են այն ժամանակ, երբ մի բան դեմ են խոսում: Դուք՝ պարոն Փաշինյան, ինչքան նախկին պետական հանցագործ կա, բոլորին դարձրեցիք քաղբանտարկյալ: Դուք նրանց չեք ձերբակալում իրենց նախկին արարքների համար, այ ձերբակալում էք ձեզ դեմ դուրս գալու համար: Նախ ձեր խմակցության անդամ՝ լեզու կտրող Արթուր Հովհաննիսյան դատեք, հետո կանցնեք ուրիշներին: Եվ եթե հնարավոր է ներկայացրեք հոգեբանի քննության: Այդ տղան հանիբալական վտանգավոր նկրտումներ ունի, քանի որ նման մասնատման հայտարարություններ հաճախ է անում:
ԵՎ ՆՐԱՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՆ: 

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.