Դա կարող է արտահայտվել ամեն ինչում՝ խոսքում, որոշումներում, ցանկություններում, նույնիսկ իշխանության մեջ։ Երբ սեղանը լի է, բայց ձեռքերը շարունակում են ձգվել դեպի ավելին, դա արդեն կարիք չէ, այլ սովորություն։ Ֆրոյդը նշում էր, որ մարդու վարքագծի հիմքում ընկած են անհագ ցանկությունները, որոնք եթե չեն վերահսկվում, սկսում են կառավարել հենց մարդուն։ Երբ ախորժակը դառնում է անվերահսկելի, այն այլևս ուժ չէ, այլ թուլություն։
Սկզբում նման մարդիկ ընկալվում են որպես ակտիվ, էներգիայով լի, մշտապես շարժման մեջ։ Նրանք կարծես միշտ “աշխատում են”, միշտ ինչ-որ բան են կառուցում, կազմակերպում, ավելացնում։ Բայց ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ դա ոչ թե ուժի արտահայտություն է, այլ ներքին դատարկության լրացման փորձ։ Էրիխ Ֆրոմը գրում էր, որ ժամանակակից մարդը հաճախ չի ձգտում «լինել», այլ՝ «ունենալ», և որքան ավելի շատ է «ունենում», այնքան ավելի է զգում, որ քիչ է։
Այս փակ շրջանը հենց որկրամոլության հիմքն է։ Երբ մարդը չի ճանաչում սահմաններ, նա կորցնում է իրականության զգացողությունը։ Նա կարող է կանգնած լինել լի սեղանի առաջ՝ զարդարված մրգերով, կարկանդակներով, նույնիսկ գեղեցիկ դրված, բայց երբեք չուտվող դեկորատիվ տարրերով, և միևնույն է՝ զգալ պակաս։ Եվ հենց այստեղ է խնդիրը՝ ոչ թե սեղանի, այլ զգացողության մեջ։
Որովհետև որկրամոլությունը չի ասում «բավական է»։ Այն միշտ ասում է՝ «քիչ է, պետք է ավելին»։
Այս նյութը ՔՊ -ի հետ ոչ մի կապ չունի, զուգադիպությունները պատահական են:
