• Home  
  • Ի՞նչ կողմնորոշում ունի Հայաստանի իշխանությունը
- Կարևոր - Հայաստան

Ի՞նչ կողմնորոշում ունի Հայաստանի իշխանությունը

Արդյո՞ք ռուսամետ կամ արևմտամետ է մեր իշխանությունը
Մեր քաղաքական գործիչներին երբ հարց ենք տալիս՝ ռուսամետ են, թե արևմտամետ, պատասխանում են՝ հայամետ: Սակայն իրականում նման բան չկա , խաբում են: Աշխարհը բաժանված է երկու լագերների՝ Ռուսաստան և ԱՄՆ: Չեմ ուզում հիմա քննարկել, որն է լավ և որն է վատ: Խոսքը մեր իշխանությունների որ լագերում լինելու մասին է: Իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արևմտամետ են: Եկան իշխանության և հայտարարեցին, որ արտաքին հարաբերություններում փոխելու բան չկա, որովհետև Ռուսաստանը դաբրո էր տվել կառավարելու և վերարտադրվելու:


Հետո լկտի պահվացքի ու նաև սուտ խոսելու պատճառով Ռուսաստանը երես թեքեց սրանցից: Իհարկե Ռուսաստանին պաշտպանելու խնդիր չեմ դնում: Նա էլ իր մեծ մեղքի բաժինն ունի Ղարաբաղի հարցում, ինչպես և աշխարհի բոլոր հզորները: ԱՄՆ ծրագրում էր օպերացիա՝ Իրանում, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինայում:
Հետո Փաշինյանը իբր ինքը կապ չունի, ստեղծեց եվրաքվեն : Հավաքեցին ստորագրություններ: Պարոն Փաշինյանը , դա որպես պահեստային վարիանտ, հետագայում Ռուսաստանին շանտաժ անելու համար, դրեց իր գրպանը : Իսկապես պետք եկավ, քանի որ Ռուսաստանից վերջնական հասկացրեցին, որ ՔՊ-ն իրենց հետաքրքիր չի: Հիմա եվրոպամետ են խաղում: Դեպքերի նման հաջորդականությունները ինձ համոզում են, որ ՔՊ-ն ո՛չ Եվրոպամետ է և ո՛չ էլ Ռուսամետ: ՔՊ-ն աթոռամետ է, և կապ չունի,թե որ երկրներից է գալիս «դաբրոն»: Նրանք համաձայն են լինել ռուսամետ, ամերիկամետ կամ ադրբեջանամետ, միայն մնան իրենց պաշտոններում: Այսօր այնքան են կախված Թուրքիայից ու Ադրբեջանից, որ ԱՄՆ պաշտոնյային ցեղասպանության մասին գիրք նվիրելու համար թանգարանի տնօրենին հանեցին աշխատանքից: Որովհետև իլհամչիկը կարողա նեղվի, մի հատ ավտոմատով օդ կրակել տա սահմանի վրա, և սրանց ողջ կապիկությունը դուրս կգա ջրի երես, քանի որ Թրամփի վիճակը այդքան էլ նախանձելի չի, Իրանին հարվածելուց հետո: Նաև դատավարություններ են սկսվում Էպշտեյնի ֆայլերի հետ կապված: Մեկն հարցնի, բա էրդողանի գիրքը ի՞նչի էիք տնով էդպես ամուր գրկել:
Այսինքն այս ութ՝ արյունոտ ու բարդ տարիների համար, Աշխարհը պատասխանատու չի, այլ մեր թույլ ու աթոռասեր իշխանություններն են պատասխանատու, սրա նրա գիրկը պերմանենտ թռնելու համար : Իսկ մեր իշխանությունների թուլություններից օգտվեցին բոլորը: Պետք չի սիրել կամ չսիրել այս կամ այն պետությանը: Պետք է շփվել բոլորի հետ, որտեղ կա պետական շահ,այլ ոչ թե անձնական:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.