• Home  
  • Խղճուկ ընդդիմություն և փնթի իշխանություն
- Կարևոր - Հայաստան

Խղճուկ ընդդիմություն և փնթի իշխանություն

Այն ինչ գրելու եմ՝ գրելու եմ ցավով: Ուզում եմ մի քանի տողով անդրադառնամ մեր խորհրդարանական ընդդիմությանը:

        Խորհրդարանական ընդդիմությունը՝ դա իշխանության մաս է, հակակշիռ , վերահսկող: Մեր խորհդարանական ընդդիմությունը իր պահվացքով՝ համարյա չի տարբերվում իշխանությունից: Ցավով եմ ասում: Հանրապետական կուսակցության մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, որովհետև նա չի անցել շեմը՝ ուղղակի թանկ կահույքի հետ նվեր տրված փոշեկուլ է: ՀԿԿ-ն ուներ ընդամենն 5% քվե: ՀԿԿ-ն հայտնվեց խորհրդարանում ընդամենն սահմանադրության պահանջով, մինիմում 3 կուսակցություն կամ դաշինք պետք է ունենա խորհրդարանը: Կխոսեմ միայն Դաշնակցության մասին: Կուսակցություն, որն ունի պատմություն : ՀՅԴ-ն՝ դա Նժդեհի, Դրոյի, Թեհլերյանի ու հազարավոր այլ՝ առյուծ ու արծիվ անհատականությունների կուսակցություն է: Վերջապես, ՀՅԴ-ն արդեն լեգենդ դարձած՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կուսակցությունն է:

        Հանուն աթոռի, թե ուղղակի աշխատավարձի, ՀՅԴ-ն ցած չդրեց մանդատները ընտրություններից հետո և լեգիտիմացրեց ՔՊ-ի ազգակործան բոլոր որոշումները: Կամ գոնե ընտրություններից մեկ տարի հետո չհրաժարվեց մանդատից: Եվ դարձավ ՔՊ-ի կցորդ: Մնալով խորհրդարանում հավասարվեց լակոտներին, որոնք անգամ ձեռք բարձրացրեցին, ծաղրեցին ու նվաստացրեցին Դրոյի կուսակցությանը: Մնացին անգամ այն բանից հետո, երբ նախկին ԶՈՒ նախարարը բարձրացել էր նիստը վարողի սեղանի մոտ ու Ալեն Սիմոնյանին ինչ որ բան էր խնդրում, Ալենը մոտավորապես ասեց՝ ռադ եղի ստեղից գնա, զզվում եմ լսեմ: Բառերը կարող է խառնում եմ, բայց իմաստը այդպիսին էր: Խորհրդարանում ՀՅԴ-ն այնքան արժեզրկվեց, որ երբ «Սրբազան շարժում»-ը հասավ Հանրապետոթյան հրապարակ, ՀՅԴ-ականներին բեմի վրա տեսնելով,տասնյակ հազարավոր մարդիք թողեցին հեռացան:

        Իսկ Վահան Հովհաննիսյանի հետ անգամ ռիսկ չէին անի բարձր խոսեին ՔՊ-ականները: Որովհետև Վահան Հովհաննիսյանը պատվի տղա էր: Լավ ընկերներ ունեմ դաշնակցական: Մի օր մեկը պատմում էր, ասում է Վահանի հոգեհանգստի օրը՝ Հրանտ Մարգարյան ասեց, մեր օրերի դաշնակցականի էտալոնն ու չափման միավորը՝ Վահանն է: Ամեն դաշնակցական պետք է ինքն իր մեջ մտածի, քա՞նի Վահան է ինքը: Հիմա խորհրդարանակն ընդդիմությանը ուզում եմ հարց տամ, քանի Վահան էք բոլորդ միասին վերցրած՝ զրո էք դուք : Ստացաք ՔՊ-ի թուլափայ պարգևավճարները ու հայտարարեցիք , որ նվիրատվություն էք արել : Այնքան սնանկ էք, որ չհասկացաք, դրանով հերթական անգամ ՔՊ-ն ձեզ հավասարեցրեց իրեն: Ի՞նչով էք տարբերվում Նիկոլից՝ մեկդ մածունա ուտում նիստի ժամանակ, մեկդ մեջքովա նստում դահլիճն, մեկդ պատգամավորին ապտակում ու փախնումա, մեկդ հայհոյում ու թաքնվումա կանանց հետևում: Շարունակել կարելի է երկար:

        Ինչ եմ ուզում խնդրեմ ՀՅԴ-ին և Քոչարյանին: Դուրս եկեք ընտրապայքարից և սատարեք Սամվել Կարապետյանին: ՀՀԿ-ն դա հասկացավ: Նույնը արեք դուք: Մաքրեք ՀՅԴ-ն ձեզնից: Ձեր շարքերում հզոր ու ազնվագույն տղաներ կան, նրանց առաջ մղեք և պատրաստվեք հաջորդ ընտրություններին՝ չարատավորված մարդկանցով :

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.