• Home  
  • Ինչու՞ Սամվել Կարապետյանը մերժեց Լևոն Տեր Պետրոսյանին
- Կարևոր - Հայաստան

Ինչու՞ Սամվել Կարապետյանը մերժեց Լևոն Տեր Պետրոսյանին

Մտածե՞լ էք երբևե , թե ի՞նչու Լևոն Տեր Պետրոսյանը թողած իր վարչապետի թեկնածու՝ Լևոն Զուրաբյանին, տարբեր կողմերից քսմսվում էր Սամվել Կարապատյանի շուրջ ձևավորված քաղաքական ուժին և անձամբ՝ Սամվել Կարապետյանին:

        Նույնիսկ ԼՏՊ-ն առաջարկում էր միավորում, առանց որևե նախապայմանի: Այսինքն ինչ կտաք կտաք, բողոք չունեմ:
        Սերժ Սարգյանի և Լևոն Տեր Պետրոսյանի մոտ շատ մեծ անձնական ատելություն կա Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Ատելով Նիկոլին, նրանք ամեն ինչ կանեն, որ Նիկոլը հաղթի: Այսպես կոչված հեղափոխությունից հետ, ԼՏՊ-ին թվում էր, թե կարող է Նիկոլին մատերի վրա խաղացնել: Կարծում եմ հիշում էք նրանց հանդիպումները: Նիկոլով նա ուզում էր մաքրել 1997 թվականի իր ամոթը: 1997-ին, նա իր իշխանությունը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին և ճողոպրեց: 2008-ին՝ Ռոբերտ Քոչարյանը «խլեց» ԼՏՊ-ի «հաղթանակը» և նվիրեց Սերժ Սարգսյանին՝ բայց մի լավ արյունոտելով:
        Իսկ հիմա՝ միաչքանի դավաճանը ուզում էր սողոսկել Սամվել Կարապետյանի ստեղծած ուժ, որպեսզի հետագայում դառնար բալաստ ու խանգարեր նորմալ աշխատանքային, պետականաշինական պրոցեսին՝ դրանով օգնելով Նիկոլին : Որովհետև, եթե Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ կամ խորհրդարանական օպոզիցիա, այսպես կոչված նախկինները կհայտնվեն քաղաքական աղբանոցում երկար տարիներ: Իհարկե Սամվել Կարապետյանը ունի կյանքի մեծ փորձ ու ԼՏՊ-ի նման կռիսներ շատ է տեսել: Դրա համար Լևոն Տեր Պետրոսյանը հետ շպրտվեց ու փախավ, որպեսզի չվնասի նաև երկրորդ աչքը:
Իհարկե միայն ԼՏՊ-ն չե, որ փորձել է միանալ Սամվել Կարապետյանի ուժին: Շատ շատ հայտնիներ են մերժվել: Իսկ Սամվել Կարապետյանը այնքան բարձր գտնվեց, որ անգամ մի բառ չասեց ն չստորացրեց նրանց: Վստահեցնում եմ, եթե բարձրաձայներ, իր ռեյտինգը ավելի կբարձրանար: Բայց իր տեսակին հավատարիմ մնալով , ուղղակի լռեց: 

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.