• Home  
  • Թոշակների բարձրացո՞ւմ, թե՞ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ
- Կարևոր - Հայաստան

Թոշակների բարձրացո՞ւմ, թե՞ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

Ընտրակաշառքը դա գումարի, ինչ որ մթերքի, կամ խոստման դիմաց քվե կորզելն է: Որը քրեական հանցագործություն է: Ա՞րդյոք Հայաստանում բաժանվում է ընտրակաշառք: ԱՅՈ: Դա արվեց պետբյուջեի հաշվին՝ Նիկոլ Փաշինյանի և  նրա կառավարության կողմից:  

2025 թվականին , երբ քննարկվում էր 2026 թվականի բյուջեն, թոշակների բարձրացման կետ չի ընդունվել : Նույնիսկ Նիկոլ Փաշիյան ասեց , որ 10,000 դրամն ի՞նչերինա թոշակառուների, վատնելու են առանց հասկանալու: Հետաքրքիր է, իսկ ի՞նչպես եղավ, որ հետո կարողացան այդ 66 միլիարդ դրամը գտնեն: Դա չեն գտել սիրելի հայրենակիցներ և թոշակառուներ, դա ձեզ տալիս են, որ հետո գնաճի հաշվին վերականգնեն ու նորից տան ձեզ: Այսինքն այն դեղը որ գնում էիք 200 դրամով, հիմա գնելու էք 260 դրամով: Էվրիկա: Այս թոշակների բարձրացումից թոշակառուն չի տուժում և չի էլ շահում այս պահին: Այս որոշման պտուղները մի 6 ամսից կտեսնենք : Շահում է ՔՊ-ն՝ գնում է քվե:

         2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, դեռ Սամվել Կարապետյանի շարժումը այսքան հզոր չէր և ՔՊ-ն հանգիստ էր:  Վտանգ զգալուց հետո նրանք գնացին այս քայլին: Եվ եթե ժամանակին ,Նիկոլի ասած նախկինները դա անում էին իրենց թալանից, հիմա արվումա միանգամից պետբյուջեից: Եթե ժամանակին մարդիք ատկատներ էին անում, հետո բաժանում, հիմա ՔՊ-ն դա անումա պարգևատրումենրի միջոցով, մի փոքր փայ էլ տալիս է ընդդիմությանը, բերանները փակելու համար: Ինչպես ասում էր Պանիկովսկին՝ ամեն ինչ արդար է : Կարծում եմ եկող իշխանությունը այս քայլի համար կդատի այսօրվա ողջ կառավարությանը՝ պետբյուջեն թալանելու և ընտրակաշառք բաժանելու համար:

         Հարգելի թոշակառուներ, մենք շատ կուզենք բարձրացնել ձեր թոշակները, դուք արժանի էք : Բայց դա պետք է անել այնպես, որ ունքի տեղ աչքը չհանես:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.