• Home  
  • Նիկոլը Պուտինի պորտը դրեց տեղը
- Կարևոր - Հայաստան

Նիկոլը Պուտինի պորտը դրեց տեղը

Փաստորեն Քպ-ի վիճակը շատ բարդ է: Այն որ կառավարությունը այստեղ, այնտեղ աշխատավարձ ու թոշակ է բարձրացնում՝ նախընտրական շրջանում, խոսում է դրա մասին:

          Բայց կարծես դա էլ չի բավականացնում: Իհարկե ստացողները չեն հասկանում, որ հացը այսօր գնում են 200 դրամով, մի քանի ամսից գնելու են 400-ով: Ֆինանսների դիֆիցիտը տանում է ինֆլյացիայի: Բայց խոսքը այս մասին չի: Նիկոլ Փաշինյանը՝ մեծ շքախմբով մեկնեց Մոսկվա և հանդիպեց Պուտինին: Ասեց այն ամնեը, ինչ ուզում էր: Որոշ զոմբիներ , առանց հասկանալու, այս պրոցեսը անվանեցին՝ Պուտինի պորտադեղադրում: Չենք խոսի ճիշտ էր ասում թե սխալ: Կխոսենք հետևանքների մասին:

         Նիկոլը հերթական անգամ, իր վերարտադրվելու համար , Հայաստանը դրեց զոհասեղանին: Սա կրկնությունն էր այն նույն հայտարարության, երբ Արցախում ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ: 2018 թվականից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է մի քանի անգամ, երևի մի 70% -ը մեր ապրանքների գնում է Ռուսաստան: Իրանում պատերազմ է: Աստված գիտե ինչով կվերջանա: Թրամփի ուղղին կախված է մազից: Թուրքիան այդպես էլ չբացեց սահմանը: Այսինքն երբ Ռուսաստանը ուզի, մեր Երկիրը կհասցնի կոլափսի: Կրկնվեմ, ասյտեղ ռուսների լավ ու վատ լինելու մասին չի խոսքը, այլ ուղղակի փաստի և հետևանքների:

         Այո, Ռուսաստանը շատ է թուլացել: Բայց մի խոսք կա, ասում են սատկած դավեն՝ յոթը իշաբեռա: Իսկ մեր իշխանությունը ընդամենը մի տկար ցռան մոզիյա:          Ես չեմ հասկանում, ի՞նչու Պուտինը այս ամեն թույլատրեց նկարահանել և հանրայնացնել: Շատ կուզեմ պայմանավորված սցենար լինի: Իսկ եթե այս ամնեը այն էր, ինչ տեսանք, մեզ շատ բարդ ժամանակներ են սպասվում: Մի գուցե Էրդողաննա խնդրել իր հոգեզավակի համար:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.