Նա 1995 թվականի կեղծված ԱԺ ընտրությունների և 1996 թվականի կեղծված նախագահական ընտրությունների պատասխանատուններից և շահառուներից մեկն է:
Կարապետ Ռուբինյանի որդի՝ Ռուբեն Ռուբինյանը երկու օր առաջ որոշեց դառնալ դուխով տղա: Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց միակ վարչապետի թեկնածուն՝ Սամվել Կարապետյանն է: Ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբենյանը պատասխանեց, որ ինքը գրազ է գալիս մեկ միլիարդի վրա, որ դա սուտ է: Հետո Նարեկ Կարապետյանը ինչպես ասում են, գրազը ընդունեց և կիսեց: Նարեկը գրազ եկավ մեկ միլիարդի վրա, Ռուբենը միլիարդ չունի՝ նա դրեց իր պատիվը :
Նարեկ Կարապետյանը պետական պաշտնյա չէ: Նա կարող է խոսել ինչ ուզում է: Ինչը չես ասի Ռուբեն Ռուբինյանի մասին: Ռուբեն Ռուբիյանը՝ Թուրքիայի հետ բանակցություններում բանակցող պետական պաշտոնյա է և ԱԺ փոխնախագահ: Այսինքն ուզենք թե չուզենք, նա դիվանագետ է և թուրքիայի հետ հարաբերություններում հանդիսանում է որոշում կայացնող և իննչպես ասում են՝ բանալի ֆիգուր: Ու նման անհեռատես իմբիցիլը բանակցում է թուրքական գազազած գայլերի հետ:: Անգամ եթե մարդ վստահ է իր վրա 100%, որ երկու ամսից , ասենք կեսօրին խմելու է սուրճ, էլի ռիսկ չի անի իր պատվով գրազ գա: Ու ինչքանով հասկանում եմ, ինչը որ դրել է գրազի, արդեն վաղուց Էրդողանի մոտ է: Սա անպատիվ, անհեռատես ու անուղեղ մարդու քայլ է: Սա հերթական անգամ հաստատում է, որ սրանք ոչ թէ պետական այրեր են ,այլ չկայացած, իրենց բերանի ու բառերի համար պատասխանատվություն չկրող մարդիք են: Այս տղան չի հասկանում, որ կարող է պատվազուրկ լինել բառիս բուն իմաստով:

