• Home  
  • Կա համակարգված կոռուպցիա, թ՞ե ոչ
- Կարևոր - Հայաստան

Կա համակարգված կոռուպցիա, թ՞ե ոչ

Մեր նախորդ իշխանությունների օրոք կա՞ր կոռուպցիա՝ այո,կար: Պարզ սխեմա էր: Մի քանի գործարար ընդունում էին օրենքները՝ իրենց և իրենց շրջապատի համար, բաժանում էին իրար մեջ ոլորտները, տիրանում քվոտաներին , բաժանում մարծրուտկեքի գծերը, տենդերներին ու անում էին բիզնես :

  Հետո այդ գումարի 10%-ը բաժանում էին ընտրություններում, ու նորից շարունակում 5 տարի: Պարզ օրինակ՝ 1998 թվականին ունեի օղու մինի գործարան, եղածս գումարը դրել էի այդ բիզնեսի մեջ: Վազգեն Սարգսյանի կառավարությունը ընդունեց օրենք, որ բանկում պետք է ունենաս 40,000$ անձռնամխելի գումար, նոր սկսես արտադրություն: Ու եթե մի գրամ էթիլ հայտնաբերվեց արտադրածդ օղու մեջ, այդ գումարը պետականացնում են ու քեզ զրկում լիցենզիայից: Այն ժամանակ դա շատ մեծ գումար էր: Այսինքն օղու արտադրությամբ կարող էին զբաղվել միայն  իրենց յուրայինները: Ու այսպես բոլոր ոլորտներում: Իհարկե կոռուպցիայի պտուղներից այնպես չէր , որ բոլորն էին  օգտվում:  Այնպես չէր, որ հանրապետական ողջ ֆրակցիան ու կուսակցականները լավ էին ապրում, ոչ: Մի քանի մարդ: Մնացածին կողքից թուլափայ էր՝ մեկին տղայի հարսանիքի գումարն էին տալի, մյուսին տուն, էն մյուսին մեքենա,  սիգարետի կիոսկ ու տենց:

         Փաշինյանի կառավարությունը վարվեց ավելի խելացի: Որոշեցին որ , ոչ թէ մի քանի հոգի լավ ապրեն, այլ ինչքան հնարավոր է շատ, ներառյալ ըինդդիմությունը: Թող քիչ լինի և ստաբիլ: Ինչքան քիչ բողոքավոր, այնքան լավ: Այսինքն եթե նախկինում լավ էր ապրում 100 մարդ, դարձրին 300: Եվ բյուջեն սկսեցին քամել աշխատավարձները բարձրացնելու, պարգևավճարների ու ավելավճարների ձևով: Այս երկրում, ամիսը 5-10,000$ ունենալը վատ չի: Մանրից համ տուն կառնեն, համ մեքենա, մի երկու չտես 2000$-ոց պայուսակ,մանրից առաջ կգնան: Նման նպատակների համար օգտագործվեց նաև 7 միլիարդ վարկը: Ու էնքան խելացի են, որ մի փոքր մաս այդ վարկերից դրեցին զենք գնելու մեջ: Որ հանկարծ հարցնեն ի՞նչքան գումարա ծախսվել, ասեն դա պետական գաղտնիքա: Եվ այդ գաղտնի թվերը կարող են տեսնել միմիայն իրենց կողմից արդեն կաշառված , բերանները կապած պաշտոնյաները: Մեզ հասանելի չեն: Սակայն նրանց ռեյտինգը հասավ 20%-ի: Հարկավոր էր «կաշառքի շահառուների» ցանկը մեծացնել:  2026 թվականի բյուջեում թոշակի բարձրացման մասին խոսք չկա:   Հայտարարեցին, որ իրենք հաշվել են, կարող են թոշակը բարձրացնել: Ու հոպ, 10,000 դրամով բարձրցրեցին: Թոշակառուների մեծ մասը առողջական խնդիրներ ունեն: Միայն ճնշման ու դիաբետի դեղերի գինը 30% բարձրացնեն, էդ 10,000 դրամը սիրուն կգա կնգնի իր տեղը:  Եվ մեր խեղճ տատիկներն ու պապիկները դարձան այս աֆերայի զոհ, առանց հասկանալու, որ շուտով հետ են տալու:

         Հետո մեր առողջությունից անտեղյակ՝ իրավաբան շաշ նախարարը հայտարարեց, որ ոլորտի աշխատավարձները բարձրանում են: Սրանց փողն էլ մի ուրիշ ոլորտից կքերեն, կվերականգնեն բյուջեի ճեղքը, կամ վարկ կվերցնեն:

         Հիմա հարգելի ընթերցող, կա՞ կոռուպցիա թ՞ե ոչ:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.