• Home  
  • Դիվանագիտություն թե պարտություն
- Կարևոր - Հայաստան

Դիվանագիտություն թե պարտություն

 Այս հոդվածում կանրադառնանք մեր ԱԳՆ-ին: Պատերազմ կանխելու՝ համար մեկ միջոցը դիպլոմատիան է:

       Պարտվեցիր բանակցություններում, կունենաս պատերազմ: Իսկ եթե ուժեղ էս՝ վրա չեն տա, թույլ էս՝ կուտեն: Կողմ եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, թեկուզ ոչ բարեկամական ու եղբայրական,  ուղղակի գոնե առևտրի և ճանապարհների տրանզիտի առումով: Հետո կերևա: Բայց մի քիչ արժանապատիվ, մի քիչ: Բոլորս էլ հասկանում ենք, պարվել ենք: Չեմ ուզում քննարկել, ինչի և ում պատճառով, կա փաստ և վերջ:

         Ով է մեր բանակցողը՝ Արարատ Միրզոյանը : մարդ, ով երբեք կապ չի ունեցել արտաքին գործերի հետ: Նա անգամ մինչև հիմա սեղանին կամ աթոռին նստել չի սովորել, չգիտի թևերը ոնց պահի, որ չդառնա վեշլկա:: Եվ նա բանակցում է Թուրքիայի ԱԳ նախարար  Ֆիդանի հետ: Միրզոյանը անգամ չի կարողանում զսպել ամենապարզ էմոցիաները: Անգամ խորհրդարանում հարցերին պատասխանելուց, թեթև հուզվելուց ձայնը սկսումա դողալ:

         Կա էսպիսի գիտություն՝ ֆիզեոգնոմիկա: Այսինքն մարդու պահվացքից հասկանալ հոգևիճակը, հասկանալ էմոցիաները, խաբում է թե ոչ և այլն: Սկզբից գաղտնի գիտությունն էր, օգտագորցվում էր միայն հատուկ ծառայությունների կողմից: Հետագայում արդեն ամեն տեղ:  Ճապոնացիները էսպիսի մի մեթոդ ունեն : Բանակցությունների, հանդիպումների ձայնը անջատում են, թողնում են միայն վիդեոն ու սկսում են վերլուծոլ: Կխնդրեմ թորքերի հետ հանդիպումները նայեք այդ մեթոդով: Ոնց որ հավի ճուտը կանգնած լինի դինոզավրի դիմաց: Նման հանդիպումների նաև մասնակցում է Ռուբեն Ռուբինյանը: Դա էլ նայեք: Իհարկե լեզվական արատներ ունեցող մարդիք ընդհանրապես իրավունք չունեն նման հանդիպումներին անգամ մոտենալ: Դիմացինի հստակ խոսքից կարող են ընկճվել ու պապանձվել: Մանավանդ, եթե դիմացինը գեղեցիկ ու խարիզմատիկ կին է :

         Ինչ վերաբերվում է «Թրամփի ուղի» պրոյեկտին, մեր ԱԳՆ-ը այդտեղ ուղղակի թուխտ է տարել բերել: Մեր վարչապետը երբեք արևմտամետ չի եղել, նա թունդ ռուսամետ է: «Թրամփի ուղի»-ն դրեցին սրանց վզին, իշխանության մնալու պայմանով: Իհարկե անձամբ ես դեմ չեմ այդ պրոեկտին: Բայց լավ կլինի Ռուսաստանն ու Իրանը հստակ դեր ունենան: Այդ դեպքում երկար երկար տարիներ այլևս պատերազմ չի լինի:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.