• Home  
  • Նախընտրական սեռասարսափ
- Կարևոր - Հայաստան

Նախընտրական սեռասարսափ

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ սրվում է ամեն ինչ՝ կրքեր, սպասումներ, հավատ և այլն:  Մեկն ուզում է ավելի լավ ապրել, մեկն ուզում է իրեն հասանելիք պատառը պոկել, մեկը եղածը պահել , մեկն ուղղակի ուզում է արդարություն ու այսպես շարունակ:

         Ոմանք անում են բարեկիրթ, ոմանք հայհոյանքով, իսկ ոմանց մոտ սրվումա անասնական կիրքն ու բնազդը, և չբավարարվածության հանգամանքը գումարվելով ագրեսիային ջնջում է բոլոր բանական սահմանները: Եվ ավելի տհաճ է, երբ այդ սահմանն անցնում է հայ կինը: Ինչպես ասում է Վարդան Պետրոսյանը՝ սա սեռասարսափ է:

         Վեբ ծրագրավորման մեջ կա wordstat, trend և նման շատ գործիքներ,որոնք օգնում են կայքը այնպես կառուցել, որ ավելի պոպուլյար դառնա: Որքան շատ դիտում, այնքան վստահություն, ավելի շատ գովազդի պատվերներ և այլն: Եվ այդ wordstat-ում, ամենաշատ փնտրվող բառը porno բառն է աշխարհում: Ինտերնետի մոտ 70%-ը նման կայքեր են: Եվ porno բառը ամենաշատը փնտրվում է Հայաստանից՝ 25-30% :  Օրինակ՝ Ռուսաստանը 1-2% է, Ֆրանսիան 0,7%: 30% նշանակում է, որ 3 հոգուց՝ մեկը, ինտենսիվ նայում է նման կայքեր, առնվազն օրը մեկ անգամ:

         Այս թեմային չէի անդրադառնա, եթե չլինեին մեսինջերով ինձ ուղարկված հաղորդագորությունները: Տղամարդ լինելով, կարդալուց ամաչում եմ: Մտքի նման թռիչք ու ֆանտազիա չունի անգամ խեղճ Դոգը (Վաչդան Դուկասյանը), ականջը կանչի: Գրում են ֆեյքերով և իրենց իրական պրոֆայլներով: Ու չեն մտածում, բա որ սքրին անեմ ու ուղարկեմ իրենց թոռանը, տղային կամ բարեկամներին : Միթե արժե հանուն Նիկոլի այսքան այլանդակվել: Ֆեյքիստները չեն մտածում, որ թաքնվելով սրա նրա անվան տակ, մեզ չեն զրկում իրենց գտնելու ու մի լայն ուսոցողական չափալախ տալու հնարավորությունից : Ինձ կարող էք հայհոյել, խնդրեմ, բայց իմ ծնողներից ի՞նչ գործ ունեք: Եվ սա գալիս է հենց խորհրդարան կոչվող կրկեսից: Որտեղ 5 տարի է իրար մեր ու հերեն են հայհոյում: Նման հայհոյանք տվողին առաջինն է հասնում իր ասած բառերը: Ելքի պատգամովորների 99% -ը եթե մի երկու անգամ բակ իջած լինեին, մի երկու «ռազբորկայի» մասնակցած լինեին, կհասկանային, որ ամեն մի բառի համար պետք է պատասխան տալ: Ոչ թե մեր վարչապետի թիմի պես, մարդկանց վիրավորես, հետո ներողություն խնդրես ու  մի ժամ հետո կրկնես արարքդ : Նման մարդկանց մեր տարիներին կոչում էին «ֆուֆլիժնիկներ և բեզաչոտնիկներ»: Մի պարզ օրինակ, երբ երեկ քաղաքացին հայհոյեց Ալեն Սիմոնյանին, նա էլ պատասխանեց: Չեմ պաշտպանում հայհոյող բլոգերին: Բայց նա ազատ է իր արաքների մեջ: Այո, հայհոյել է՝ ըստ սահմանադրության Հայաստանի համար մեկ պաշտոնյային: Տարեք, դատեք , բայց պաշտոնյան պետք է հարգի իր ընտրողներին ու մնա իր բարձրության վրա:

         Ինչ եմ ուզում խնդրեմ, այդ 25-30% գրգռված զոմբիներին, գնացեք ձեր թեկնածուի էջ, գովեք ու սապոնվեք ինչքան կուզեք: Ղզղնել ընկել էք մեյդան, ի՞նչ էք ուզում մեզնից:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.