Խորհրդարանական Պետության՝ Խորհրդարանի Նախագահն է: Այսպես թե այնպես, մենք պետք է հարգենք մեր սիմվոլները , անկախ նրանից ինչ վերաբերմունք ունենք անձի նկատմամբ: Իսկ ի՞նչ արեց պարոն Սիմոնյանը, արեց նույնը, ինքն էլ հայհոյեց: Եվ արդարացավ, որ լավ է արել, ինքն էլ ունի ինքնասիրություն , որ ինքը դուխով է : Իսկ պարոն Սիմոնյան, երբ Ալիևը ճղճղում էր «Փասինյան մայմուն (ծաղրածու), գյալբուրա», ի՞նչի մի ելույթ չունեցար, ասեիր Իլհամ տեղդ նստի: Իսկ երբ ընդամենը մի շաբաթ առաջ հոխորտում էր Իրանի վրա, թե բա նույն երկաթե բռունցքով կտանք Իրանի գլխին, ոնց որ հայերին ենք հարվածել, ի՞նչու մեկդ ձայն չհանեց: Ասեմ, որովհետև վախկոտ էք: Որովհետև հունիսի 7 ին ձեր ճակատագիրը կախված է Ալիևից: Եթե նա որոշի սահմանի վրա ավտոմատով կամ ատրճանակաով մեկ անգամ կրակի օդ, ձեր այն էլ չեղած րեյտինգը կդառնա զրո: Դուխով լինում են ամեն տեղ, թե տանը, թե բակում, թե օտարության մեջ: Այստեղ է ձեր ու Սամվել Կարապետյանի մեծ տարբերությունը: Որովհետև նա դրսի տղա է: Նա ապրել է օտարության մեջ, նա հասել է ամեն ինչի : Հասել է շնորհքով, հասել է խեղճերին օգնելով և ուժեղների հետ կռիվ տալով: էս որ թութակի նման կրկնում էք՝ ռուս օլգիարխ, կա՞րող էք նրա ապրած տեղերում մեկ շաբաթ ապրել: Չեք կարող, վստահեցնում եմ: Ձեր նման անդաստիարակ, սուտի լավերին, ռուսները ոչ թե կուտեն, այլ կխմեն: Եվ ընդհանրապես իմացեք, շուտով, երբ մանդատ չեք ունենա, ու չեք կարող ամեն մանր մունր բանի համար մարդկանց վրա 50 ոստիկան ուղարկեք, դառնալու էք այն, ինչ կայիք: Դառնալու էք ոչ մի բան ու նիսյա կոֆե խմեք փաբերում: Ձեր վզին ամեն տեղ ճտցնելու են ու դուք լռելու էք, որովհետև դուխով ծնվում են, չեն դառնում:
PS. Ալիևն ասում էր, որ Մեհրաբին խանըմը ինձ խնդրելա , որ Նիկոլի վրա էլ կայֆավատ չանեմ, մեխկա: Դրա համար բան չեմ ասում: Ու՞ր էիք պատվի մեռած դուխովներ:

