• Home  
  • Առանց նախկինների ուրվականի ՔՊ-ն կպարտվի
- Կարևոր - Հայաստան

Առանց նախկինների ուրվականի ՔՊ-ն կպարտվի

ՔՊ- ականների ասելով, Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը 2% ռեյտինգ: Իսկ ի՞նչու են նրանք մի կողմ դրել ավելի բարձր ռեյտինգ ունեցող կուսակցություններին և զբաղված են միմիայն Ռոբերտ Քոչարյանով: Որովհետև կարծես թե նախկինների թեման ճաք է տվել, կամ այլևս չկա: Սերժ Սարգսյանն իր «Հանրապետական» -ով այլևս չկա ընտրություններում:

Չե որ ՔՊ-ն  ընտրվել էր ընդդեմ նախկինների, ոչ թե հանուն իր առաջարկած ծրագրերի: Ինչպես Ալեն Սիմոնյանն էր ասում, որ այս ընդդիմությունը մեր գանձն է: Այո, նման ընդդիմությունը գանձ է ՔՊ-ի համար: Իհարկե ազնիվ լինենք և ասենք, որ ՔՊ-ն կարողացավ և իր մեղքերը և աշխարհի բոլոր  մեխքերը փաթաթել խորհրդարանական ընդդիմության վզին:

Հիմա Քպ-ն ունի մեկ կարևոր անելիք: Ովքեր որ դեմ են իրեն, նրանց հավաքի մի տեղում և սարքի ամբողջական հավաքական կերպար, ու հետո արդեն քաղաքական դաշտը բաժանի սևերի և սպիտկների: Ու հետո սկսի նույն հեքիաթը, որ նախկինները վերադառնում են:  Բայց դա չի ստացվի: Որովհետև Աամվել Կարապետյանի «Ուժեղ հայաստան» կուսակցության մեջ անգամ մի մարդ չես գտնի, որ գյուղապետ աշխատած լինի: ՔՊ-ին մաքուր ընդդիմադիր  ուժ պետք չի, նրան քավության նոխազ է պետք, որ իր բոլոր մեղքերը բարդի: Դրա համար են այս լկտի սրացումները : Նրանք շատ կուզեին, որ այս անգամ ևս իրենց ընդդիմությունը լինեին Քոչարյանի և Սարգսյանի ներկայացրած ուժերը: Դրա համար ուզում եմ Սամվել Կարապետյնին քաշել, խառնել նախկիններին և բերեն իրենց  համար կոմֆորտ հայհոյանքների դաշտ: Չինական ասացվացք կա «Երբ խոզը քեզ կանչում է ցեխի մեջ վիճելու,երբեք մի գնա , երկուսդ էլ կցեխոտվեք, բայց խոզը դրանից հաճույք կստանա»: Բայց մի բան լավ չգիտեն: Սամվել Կարապետյանը այդ տեսակը չի: Սամվել Կարապետյանը նախ եղել է արժանավոր զավակ իր ծնողների համար, հետո արժանավոր ամուսին և հայր իր ընտանիքում, կարգին տղա Տաշիրում, հետո հարգված բիզնեսմեն և քաղաքացի Կալուգայում,  սոլիդ ու մեծատառով Մարդ Աշխարհում: Ես գիտեմ, որ շատ հայեր են դիմել, լսելա բոլորի խնդիրները, մարդկանց մեջ եղած շատ շատ հարցերա հարթեցրել, որոնք հետո անգամ դառել են իրար հետ խնամի ու քավոր: Այո, կարողա մի երկու անհամ լածիրակի էլ մեծական ապտակա տվել՝ խելոք չմնալու համար: Դրանցից շատերն էլ ֆեյքերով ճղճղում են, որ իրենց թուշիկը ցավումա: Խելոք մնայիք:

          Իսկ ՔՊ-ներին խորհուրդ կտամ նայեք ձեր եղածին, տան սպիտակեղենը դրել էք թամաշի, կարծես “ДОМ-2” –ի ֆիլեալ լինեք: Ի դեպ կարող էք դիմել Կարապետյանին, կմիջնորդի Սոբչակին ձեր շուները գա վարի:

         Այս պատկերը մի մուլտֆիլմ հիշեցրեց, որտեղ փոքրի շունը հաչում է քնած առյուծի վրա: Իսկ երբ առյուծն արդնանա, քուչոյին հաստատ վնաս չի տա, ուղղակի քուչոն վախից կլցնի տակը:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.