• Home  
  • Սամվել Կարապետյանին օլիգարխ անվանողները անգրագետ են և տկարամիտ
Ով է օլիգարխը
- Կարևոր - Հայաստան

Սամվել Կարապետյանին օլիգարխ անվանողները անգրագետ են և տկարամիտ

Օլիգարխը պարզապես հարուստ մարդ չէ : Օլիգարխը այն անձն է, ով ունի ոչ միայն մեծ ֆինանսական ռեսուրսներ, այլ նաև իրական ազդեցություն քաղաքականության, պետական որոշումների և հասարակական գործընթացների վրա :

Տերմինը գալիս է հին հունարենից՝ «oligos» (քիչ) և «arche» (իշխանություն), այսինքն՝ «քչերի իշխանություն» : Սա նշանակում է, որ պետության մեջ իրական ուժը կենտրոնացած է սահմանափակ թվով մարդկանց ձեռքում, որոնք վերահսկում են թե՛ տնտեսությունը, թե՛ քաղաքականությունը :

Օլիգարխը սովորաբար ձևավորվում է այնպիսի համակարգերում, որտեղ չկա արդար մրցակցություն և օրենքի լիարժեք գերակայություն : Նա կարող է իր հարստությունը օգտագործել քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, իսկ քաղաքական ազդեցությունը՝ իր բիզնեսը պաշտպանելու և ընդլայնելու համար : Այսպիսով առաջանում է փակ շրջան, որտեղ փողը բերում է իշխանություն, իսկ իշխանությունը՝ ավելի մեծ փող :

Օլիգարխների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք գործում են ոչ միայն որպես գործարարներ, այլ որպես «ստվերային որոշում կայացնողներ» : Նրանք կարող են ազդել ընտրությունների վրա, ձևավորել օրենսդրություն, վերահսկել լրատվամիջոցներ և ուղղորդել հանրային կարծիքը :

Քաղաքագետները նշում են, որ օլիգարխիկ համակարգերում պետությունը սկսում է ծառայել ոչ թե հանրության, այլ այդ սահմանափակ խմբի շահերին : Արդյունքում խաթարվում է արդար մրցակցությունը, աճում է կոռուպցիան, թուլանում են պետական ինստիտուտները :

Ինչպես գրել է քաղաքական մտածող Արիստոտելը․ «Օլիգարխիան այն համակարգն է, որտեղ իշխում են ոչ թե լավագույնները, այլ ամենահարուստները» :

Այսպիսով, օլիգարխը պարզապես հարուստ չէ : Նա այն մարդն է, ով իր տնտեսական ուժը վերածել է քաղաքական լծակի՝ ազդելով ամբողջ պետության կյանքի վրա :

Հիմա ինձ կա՞րող էք ասել՝ հարգելի ՔՊ- ականներ, ո՞ր պետական կառույցում է գտնվում Սամվել Կարապետյանը, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Լավ նայեք ձեր շուրջը, օլիգարխները հենց հիմա ձեր ֆրակցիայի մեջ են: Իհարկե ամենայն հարգանքով , այդ մարդկանց հանդեպ ես ոչինչ չունեմ: Սամվել Կարապետյանին՝ «ռուսաստանցի օլօգարխ» անվանողներ՝ դուք անգրագետ, սուտասան, սեփական բացերը ուրիշի վզին փաթաթող խուժաններ էք: Ու ամեն տեղ էք ստում, ամեն տեղ:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.