Բայց երբ նման նյութերը մասսայականացվում են, կամ դառնում են ՔՊ-ի նիստի քննարկամ առարկա, դա արդեն մեծ սպառնալիք է պետության անվտանգության համար: Հովիկ Աղազարյան, Արշակ Սրբազանի կամ ինչ որ մեկի դատպաշտպանը չեմ ես: Բայց ի՞նչպեսա լինում, երբ քննիչի մոտից հեռախոսը հայտնվում է ՔՊ-ի նիստին: Կամ ինչ որ մարդկանց խոսակցություն հայտնվումա պաբլիկում: Շատերն էլ լսում ու ականջներով ծափահարում են: Առանց հասկանալու, որ վաղն էլ իրենց անձնական խոսակցություններն են դառնալու մասսայական : Նորմալ երկրներում, անգամ երկրի նախագահը, նման արտոնություն ու իրավունք չունի: ԱՄՆ-ի նախագահը ինչ որ սովորական գործի նայելու համար, 4 դեպարտամենտից պետք է թույտվության ստանա: Իսկ եթե նյութը կրում է հույժ գաղտնի և պետական անվտանգության կնիք, կարող է ծանոթանալ 25 տարի հետո: Երբ գաղտնալսումը բացահայտում է ինչ որ հանցագործություն, ապա դա հրաշալի է և ընդունելի: Բայց երբ նման գործիքակազմը օգտագործվում է մարդկանց կոմպրոմատավորելու, կամ կոտրելու համար, դա արդեն ողբերգություն է: Օրինակ՝ Հովիկ Աղազարյանին մեղադրում էին պետական ինչ որ գաղտնիք ուրիշի փոխանցելու համար: Շատ լավ է, եթե նման բան կա իսկապես, պատժեք նրան: Բայց երբ մարդուն վախացնում են նրանով, որ ինչ որ կնոջ հետ խոսակցությունդ կհրապարակենք, եթե մանդատդ չդնես, այ սա արդեն շատ լուրջ պրոբլեմ է: Սրանից տոտալ դիկտատուրայի հոտ է գալիս: Եվ այնպես չի, որ Աղազարյանի հեռախոսը կամ Արշակ Սրբազանի դոսյեն քչփորոխները ավելի բարոյական ու ազնիվ են : Մարդուն խայտառակելուց առաջ մի հատ թող նայեն իրենց հեռախոսներում ինչեր կան:
Ազգային անվտանգությունում կան գաղտնալսման այնպիսի սարքավորումներ, որ անգամ պատկերացնել հնարավոր չի: Եվ եթե դրանք օգտագործովում են ոչ թե պետության կամ քաղաքացիներ անվտանգության համար, այլ մի խմբակի իշխանության մնալու համար, դա արդեն շատ վտանգավոր է: Իշխանավորների մեծ մասի անորակ ժուռնալիստ լինելու պարագայում, սա լավ տեղ չի տանի Հայստանին:

