Աննա Հակոբյանը այսօր հանրային դեմք է, վարել է հանդիպումներ, վարել է համաժողովներ, վարել է բիզնեսի դասեր,կազմակերպել է ֆորումներ, պատերազիմ ժամանակ մասնակցել է հույժ գաղտնի նիստերի՝ ռազմական ղեկավարության բունկերում, բոլոր միջպետական հանդիպումներում ուղեկցել է վարչապետին և տիրապետում է հազարավոր պետական գաղտնիքների և այլն: Եվ այս ամենը արել է որպես վարչապետի կին: Որովհետև եթե նա չլիներ Նիկոլ Փաշինյանի կինը, տաս հոգուց ավել լսարան չէր կարող հավաքել:
Կանայք բաժանվելու մասին որոշումը չեն կայացնում մեկ շաբաթվա մեջ: Դա տարիների ընթացքում կամաց կամաց կուտակվող հիասթափություն է: Որը վերջապես դառնում է ամուսնալուծություն: Շատերը սա կապում են ինչ որ միլիարդներ թաքցնելու հետ, չգիտեմ Կարիբյան կղզիներում վիլլաների հետ և այլն: Նման ունեցվացք կա թե ոչ, ես չգիտեմ: Բայց այս ամուսնալուծությունը կապ չունի ոչ մի նյութական արժեքի հետ՝ սա ընդամենը վրեժ էր, ամուսնուն վնաս տալու համար: Քանի որ նա շատ լավ գիտեր իր ամուսնու րեյտինգի փոշիացման մասին, հազիվ 20-22%: Նա հարվածեց Նիկոլին ամենաթույլ և խոցելի ժամանակ, ուղղակի դաղող դաշույնը մտցրեց Նոկոլի մեջքը : Եթե վրեժ չլիներ, նա կարող էր հեռանալ 3-4 ամիս հետո , կամ մեկ տարի առաջ, առանց մասսայականացնելու, ուղղակի հեռանար: Նման դաշույնի հարվածներ ցավոք Փաշինյանը դեռ էլի է ստանալու, հենց իր կուսակիցներից : Ինչքան թուլանա, այնքան հարվածելու են: Վիդեոներ կան , որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է , իսկ տիկին Աննան կողքից կարծես թե ղժժումա ( կներեք, ուրիշ բառ չգտա) նրա վրա: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննայի չկայացած դերասան եղբայրը չեր դառնա պատգամավոր ու շատ շատ բաների տեր չէր դառնա :
Տիկին Աննան հայտարարեց, որ ինքը հրաժարվում է պետական պահպանությունից ու գնում է ապրելու վարձով: Դուք պատկերացնում էք ի՞նչ կարգի պետական գաղտնիքների է նա տիրապետում: Դրա համար կխնդրեմ հենց Նիկոլ Փաշինյանին՝ անպայման տիկին Աննան և երեխաները պետք է լինեն թիկնապահների հետ , օրը 24 ժամ, դուրս գալուց թե տանը , ֆինանսական ոչ մի խնդիր չունենան, չնայած չեմ կարծում որ ունի, և ամենակարևորը՝ Հայաստանից արգելվի նրա ելքը անորոշ ժամանակով: Նման ինֆորմացիա կրողը ուղղակի գանձ է մեր թշնամիների համար: Հասկանում է՞ք հարգելիներս, նրան ուղղակի կարող են առևանգել :
Այս ամենը ինչի համար եմ գրում: Տղամարդու տղամարդ լինելը սկսվումա ընտանիքից: Չի կարող մարդը ղեկավարել երկիր, եթե չի կարողանում կառավարել իր ընտանիքը: Չի կարող մարդ կառավարել երկիր, երբ այդքան ատված է սեփական ընտանիքում: Իհարկե այս ամենը չեմ գրում ծաղրելու համար. Եթե ճիշտն ասեմ, որպես տղամարդ, շոկ ապրեցի Աննայի հայտարարությունը տեսնելուց ու լսելուց հետո, զուտ որպես мужской солидарность :
Ի՞նչ եմ ուզում ասել: Ամուսնալուծությունը կանայք թեթև են տանում: Իսկ տղամարդկանց մոտ դա տարիներով մնումա արյունոտ ու չբուժվող վերք : Ամսունալլուծությունից հետո, ինչքան էլ ուժեղ տղամարդ լինես, ինքնագնահատականդ դառնումա զրո, դառնում էս դեպրեսիվ, ոչ ադեկվատ ու ագրեսիվ: Այդպիսի տեսարան մենք տեսանք մետրոյում, երբ նա գոռգոռում էր 7 տարեկան մանչուկի վրա:: Իսկ այս վիճակում երկիրը կառավարել հնարավոր չի: Առանց այն էլ սխալ որոշումները դառնալու են ավելի շատ, կադրային քաղաքականությունը դառնալու է ավելի ահավոր: Դրա համար կխնդրեի պարոն վարչապետին կանգ առնել, մտածել երկրի մասին:

