• Home  
  • Նախկիններ փնտրելիս՝ ձեզ նայեք
- Կարևոր - Հայաստան

Նախկիններ փնտրելիս՝ ձեզ նայեք

Ներկայիս ինշխանությունների միակ վերարտադրվելու խաղաքարտը նախկին, ներկա խաղալն է, հասարակությունը 2 մասի բաժանելու միջոցով: Բայց կա մի ԲԱՅՑ: Եթե այդ նախկինն անցել է իրենց թրի տակով, ուրեմն այլևս նախկին չէ:

Նայում էի Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը լրագրողների հետ: Նույն երգն էր նախկինների ու ներկաների մասին: Եթե Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից 15 տարի առաջ հրավիրել է հանդիպման, զրուցել են մեկ ժամ , ուրեմն Սամվել Կարապետյանը նախկին է: Հիմա նույն լոգիկայով՝ պարոն Ռուբինյան, ես ձեզ ապացուցեմ , որ դուք ևս նախկին էք, ավելին՝ նախկինների նախկինների նախկին: Ձեր հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, եղել է բարձր փաշտոնյա Լևոն Տեր Պետրոսյանի օրոք՝ խորհրդարանի փոխխոսնակ: Դուք լինելով Կարապետ Ռուբինյանի որդին՝ նախկին էք: Պետրոս Ղազարյանը ևս նախկին է: Եթե չեք հավատում, նայեք Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ինչպես էր հեզաճկուն խոնարհվում նրա առաջ: Նա աշխատում էր «Կենտրոն» հեռուստատեսությունում, որ ձեր ասելով, նույնպես պատկանում էր նախկիններին: Պետրոս Ղազարյանի կինը նախարար է, ևս նախկին է, որովհետև Պետրոսի կինն է: Ձեր պատգամավորների մեջ կան մի քանի պատգամավորներ, որոնք ևս նախկինների կուսակցություններում են եղել պատգամավոր: Նիկոլ Փաշինյանը եղել է նախկին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանի «լյուբիմչիկը», կարելի է ասել փարոսն ու գլխավոր զենքը: Ուրեմն Նիկոլ Փաշինյանն ևս նախկին է: Եթե ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի կուսակցույունն է, ուրեմն բոլորը նախկին են ևս: Ներկայիս անհասկանալի նախագահ՝ Վահագն Խաչատուրյանը՝ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք եղել է երևանի քաղաքապետ: Եվս նախկին է: Մի հին անեգդոդ կա: Մեկին ասում են կինդ մանա գալի, ասումա իմը հլա լավա, էն մեր հարևան Գոքորի կինն ընդհանրապես նամուսն ու աբուռը կորցրելա: Սրան նրան փնովելուց առաջ, փորձեք ինքներդ նայեք ձեզ:  

         Ի դեպ, մի վատ նորություն ձեզ համար, հարգելի ՔՊ- ականներ: Դուք ինչ հանցագործությունների մեջ մեղադրում էիք ձեր մատնանշված նախկիններին, բոլորին դատարանները արդարացրել են: Նրանք այլևս օրինապաշտ քաղաքացիներ են: Իսկ դուք վստահ եմ շուտով դատվելու էք: Դատվելու էք 44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունները թաքցնելու համար, Արցախը նվիրելու, պետբյուջեն պարգևավճարներով թալանելու , հովանավորչություն անելու, անիֆներում միլիարդներ մսխելու ,  թոշակառուներին պետբյուջեից բացահայտ ընտրակաշառք բաժանելու, թուրքերի պահանջով Եղեռնի Հուշարձանը վերանորոգելու անվան տակ քանդելու  համար: Այս ցուցակը կարելի է 10 ժամ գրել :

         Կկուն կանչել է Նիկոլ ջան: Եթե չգիտես ինչ մասին է, Լևոն Տեր Պետրոսյանին կհարցնես, կասի: Նա էլ քեզ պես, գնալուց առաջ գրեց «Պատերազմ և խաղաղություն» հոդվածը: Ու կկուն կանչեց:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.