• Home  
  • Երբ դավաճան իշխանությունը մտնում է Եկեղեցի
- Կարևոր - Հայաստան

Երբ դավաճան իշխանությունը մտնում է Եկեղեցի

Այն, որ Եկեղցում կային պրոբլեմներ, բոլորս գիտենք: Այո, Եկեղեցում րեֆորմների կարիք կար:

        Բայց դա անելու ձև կար: Լակոտական կապրիզով, որ ես հենց այսպես եմ ուզում , դա չի ստացվի: Եթա կային խնդիրներ, դրանք պետք է լուծվեին կամաց կամաց, խոհեմ և կշռադատված քայլեորվ: Այն որ կան անշնորհք հոգևորականներ, դա էլ գիտենք և ես դրա ականատեսը եղել եմ բազում անգամներ: Բայց պառակտում մտցնել հոգևորականների մեջ, կոմպրոմատներով հավաքել ու հանել իրար դեմ, դա արդեն թշնամություն է: ԱԱԾ-ի աշխատակցին ուղարկել հոգևորականի մոտ, և պարտադրել Պատարագի օրակարգ, սա աբսուրդ է: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ գործ ուներ Կաթողիկոսարանում Աննա Հակոբյանը իր մինի յուբկայով: Ընտանիքով Նիկոլ փաշինյանը հարձակվել է 1700 ամյա Եկեղեցու վրա: Ասենք անգամ եթե Վեհափառը լավը չի,դա չի նշանակում, որ նրան պետք է փոխարինել Կճոյանով: Մարդ որ խառն է օֆշորյան սկանդալների և շատ վատ համբավ ունի հասարակության մեջ : Սա րեֆորմ չի, ուղղակի՝ ով կանցնի թրիս տակով, կընդունի կրոնս՝ կդառնա Կաթողիկոս:

         Այս կառավարությունը ինչի կպնում այլանդակում է: Մի գուցե ի սրտե ուզում են լավ լինի, չնայած ես դրա վրա կասկածում եմ: Բայց տղերք, մի արեք, իհարկե եթե ձեզ կարելի է կոչել տղա: Դուք մի բան մտածում, մի որիշ բան խոսում էք, և լրիվ հակառակ մի հիմարություն էք անում: Դուք ինչին կպնում էք, վերանումա: Ասեց Արցախը Հայաստան է և վերջ: Արցախը անհետացավ: Արդարադատությունը այլանդակել էք: Ինչ որ ջահել կանայք ղեկավարում են ոլորտներ, որոցից անգամ տեղյակ չեն: Նման կառույցները պետք է ղեկավարեն գոնե 45-ն անց , մեծ փորձ ունեցող մարդիք:

         Երեկ Մոսկվայում էր: ԵՎ ինչպես իր կողմնակիցներն են ասում, գնաց ռուսների պորտը տեղը դնելու: Ռուսներից նեղանալու պատճառ ունե՞նք, այո՝ և շատ: Բայց քաշային կարգերը նայեք խնդրում եմ: Գնաց և ասեց, Հայաստանը ես եմ և վերջ: Ի՞սկ հետևանքնրը: Այո, Ռուսաստնաը թուլացել է: Բայց մի խոսք կա՝ անգամ սատկած դավեն յոթը իշաբեռա: Իսկ մեր իշխանությունը անգամ յոթ էշ չի, այլ մի ցռան մոզի: Մոզին գնացել էր արջին հաթաթա տալու: Իմ կարծիքով դուխ տվողը՝ Էրդողանն է, նրա հոգևոր հայրը: ԵՎ հետևանքները չեն ուշանա: Աշխարհի օրենքն է այդպիսին, այն ձեռքը, եթե ծալել չես կարողանում, պետք է սեղմել: Դա է դիվանագիտությունը: Այնպես որ մեզ լավ ժամանակներ չեն սպասում:

         Մի լավ անեկդոդ կա: Կենդանիները որոշում են գնան և առյուծին զրկեն թագից ու նվաստացնեն: Ճանապարհին էշի ոտքի կճղակների արանքը քարաը մտնում: Էշն ասում դուք գնացեք, ես հանեմ ու հասնեմ ձեզ: Կենդանիները մտնում են առյուծի տուն, դնում են իրենց պահանջը: Առյուծի մռնչոցից ու սպառնալիքներից վախեցած, կենդանիները ծնկի են գալիս ու սկսում են մեղանչել: Առյուծն էլ վերմակը քաշումա գլխին ու քնումա: Էդ պահին ուրախ զվարթ ներսա մտնում էշք, նայումա առյուծը չկա, ասամ իյա, էն բ…ի տղեն փախավ հա, ափսոս չհասցրեցի մի ապտակ էլ ես տամ:

Մեր մասին

Կայքյ հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մի խումբ հայրենասեր ծրագրավորողների կողմից: 

Email Us: admin@norutyunner.com

NY  @2026. All Rights Reserved.